Մորատան Իսպանիայի հավաքականի կազմում 72 տարվա վաղեմության ցուցանիշ է կրկնել
ԱԱ-2022-ի E խմբի 3-րդ տուրում Իսպանիայի հավաքականը մրցում է Ճապոնիայի դեմ։
«Ֆուրիա ռոխայի» կազմից 11-րդ րոպեին աչքի ընկավ Ալվարո Մորատան` բացելով հանդիպման հաշիվը։
Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, 30-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է միայն երկրորդ ֆուտբոլիստն, ով աշխարհի առաջնության իր մեկնարկային երեք խաղերում էլ դարձել է գոլի հեղինակ` մրցակիցների դարպասն ուղարկելով 3 գնդակ։
Աղբյուրի փոխանցմամբ` իսպանացիների կազմից նման հաջողության հասել էր միայն Տելմո Սարան, ով Մունդիալ-1950-ի շրջանակում նույնպես իր առաջին երեք խաղերում դարձել էր գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Ալվարո Մորատա, Աշխարհի առաջնություն, Իսպանիայի հավաքական, Մունդիալ-1950, Մունդիալ-2022, Տելմո Սարա, Քաթար-2022