Մոտ օրերս կվճռվի Մխիթարյանի ապագան
Իտալական Corriere dello Sport պարբերականը հայտնում է որ մոտ օրերս «Ռոմայի» ղեկավարությունը և Մինո Ռայոլան կհանդիպեն՝ քննարկելու հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագայի հարցը։
««Ռոմայի» կիսապաշտպանը մոտ է մայրաքաղաքային ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն։ Հայ կիսապաշտպանը դարձել է Պաոլո Ֆոնսեկայի թիմի առանցքային խաղացողներից մեկը։ Հենրիխն ունի վերջերս ստորագրած պայամանագիր մինչև հաջորդ ամառ, բայց նա իր խաղով արդեն վաստակել է նոր պայմանագրի իրավունք»,- գրել է իտալական պարբերականը։
Նշենք, որ Հենրիխը միայն Ա սերիայի ընթացին առաջնությունում իր ակտիվում գրանցել է 7 գոլ և 5 արդյունավետ փոխանցում։ Այդ ցուցանիշով նա լավագույն կիսապաշտպանն է թոփ 5 առաջնություններում։
# Հենրիխ-Մխիթարյան, Մինո Ռայոլա, Պաուլու Ֆոնսեկա, Ռոմա