17-ամյա Արսեն Զախարյանի էսթետիկ գոլային փոխանցումը🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում Մոսկվայի «Դինամոն» «ՎՏԲ Արենա» մարզադաշտում մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Տամբովի» դեմ։
Մոսկովյան ակումբը 2։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ, իսկ գոլերի հեղինակներ դարձան Վյաչեսլավ Գրուլևը և Նիկոլո Մորոն։
Հանդիպման 37-րդ րոպեին Գրուլևին գոլային փոխանցում կատարեց «Դինամոյի» 17-ամյա հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը բավական գեղեցիկ է ստացվել։
Հատկանշական է, որ Արսենը երկրորդ տուրն անընդմեջ դառնում է արդյունավետ գործողության հեղինակ։ Նախորդ շաբաթ կայացած «Ախմատի» դեմ էլ նա դարձել էր գոլի հեղինակ։
Նշենք, որ Զախարյանը խաղից հետո ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Այս հաղթանակից հետո «Դինամոն» վաստակեց 36 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը՝ շարունակելով պայքարը եվրագավաթային ուղեգրերի համար։
«Տամբովն» էլ մնաց 13 միավորով, որ համապատասխանում է մրցաշարային աղյուսակի վերջին՝ 16-րդ հորիզոնականին։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Արսեն Զախարյան, Դինամո Մոսկվա, ՌՊԼ, Տամբով