Մոուրի և Կլոպի խիստ քննադատությունը, Պեպի գոհոնուակությունը. մարզիչների մեկնաբանությունները CAS-ի որոշման հետ կապված
Անգլիական Պրեմիեր լիգայի թոփ մասնագետները՝ Ժոզե Մոուրինիոն և Յուրգեն Կլոպը, Պեպ Գվարդիոլան, իրենց կարծիքն են հայտնել Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանի՝ «Մանչեսթեր Սիթիի» որակազրկման չեղարկման մասին։ Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 13-ին, CAS-ը չեղարկեց մանկունյական ակումբի եվրագավաթային իրավունքից զրկված լինելու որոշումը, որը կայացրել էր ՈՒԵՖԱ-ն սույն թվականի փետրվարին՝ ֆինանսական fair-play-ի կանոնները խախտելու պատճառով։ CAS-ի որոշմամբ, «Սիթին» միայն 10 մլն եվրո տուգանք կվճարի։
«Եթե «Մանչեսթեր Սիթին» անմեղ է, ապա նրանց պատժելը 10 մլն եվրոյով խայտառակություն է։ Երբ դու անմեղ ես, քեզ չեն պատժում։ Մյուս կոմղից էլ եթե դու մեղավոր ես, ապա քեզ պետք է հեռացնեն կամ պատժեն։ Ամեն դեպքում, CAS-ի կայացրած որոշումը խայտառակություն է։
Ես չեմ նշում, թե «Մանչեսթեր Սիթին» մեղավոր է։ Ես նկատի ունեմ, որ եթե այդ ակումբն անմեղ է, ապա ոչ մի ֆունտ տուգանք պետք է չվճարես, իսկ եթե մեղավոր ես, ապա պետք է հեռացվես տվյալ մրցաշարից՝ զրկվելով մասնակցելու իրավունքից։
Ես ոչ մի բան եմ, որպեսզի իմանամ, նրանք մեղավոր են, թե ոչ։ Ես քննադատում եմ կայացված որոշումը»,- նշել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, ում խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր հերթին նշել է․
«Չեմ կարծում, որ երեկվա օրը լավ օր էր ֆուտբոլի պատմության համար։ FFP-ի գաղափարը հիանալի միտք է։ Այդ համակարգը նախատեսված է այլ ակումբներին պաշտպանելու և մրցակցություն ստեղծելու համար, որպեսզի որևէ ակումբ չծախսի չափազանց շատ։
Եթե հարուստ ակումբները և երկրները կարողանան ֆուտբոլում անել այն, ինչ ցանկանում են, ապա դա անչափ կբարդացնի իրավիճակը»,- նշել է գերմանացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է The Athletic-ի լրագրող Ջեյմս Պիրսը։
CAS-ի որոշման հետ կապված իր կարծիքն է հայտնել նաև «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան․
«Մենք կարող ենք հաջորդ տարի նույնպես հանդես գալ Չեմպիոնների լիգայում, քանի որ ամեն ինչ ճիշտ ենք արել, և ես անչափ ուրախ եմ կայացված որոշման կապակցությամբ։ Այդ որոշումն ապացուցում է, որ այն, ինչ խոսվում էր ակումբի մասին, պարզապես կեղծիք էր։
Ինչպես ես մի բազմաթիվ անգամ նշել եմ՝ եթե մենք որևէ բան այնպես չենք արել, մենք կընդունեինք ՈՒԵՖԱ-ի կամ էլ CAS-ի որոշումը։ Մենք կարող ենք պաշտպանել ինքներս մեզ, քանի որ ունենք դրա իրավունքը, երբ գիտակցում ենք, որ ամեն ինչ ճիշտ ենք արել»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է BBC-ն։
# ԱՊԼ, Ժոզե Մոուրինիո, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Յուրգեն-Կլոպ, Պեպ Գվարդիոլա, Տոտենհեմ