Մոուրինիո. «Ցանկանում եմ, որ Միկին մնա Ռոմայում»
Իտալական Ա սերիայի 30-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս, Հենրիխ Մխիթարյանի խփած միակ գոլի շնորհիվ, 1:0 հաշվով հաղթեց «Սամպդորիային»։
Հանդիպումից հետո «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ում պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։
«Մխիթարյանը հիանալի մրցաշրջան է անցկացնում։ Ես, Տիագու Պինտուն (խմբ.` «Ռոմայի» սպորտային տնօրենը) և ակումբի սեփականատերը ցանկանում ենք, որ Միկին մնա «Ռոմայում», և նա նույնպես ցանկանում է մնալ:
Մխիթարյանի գործակալը` Մինո Ռայոլան, միշտ ուզում է, որ իր ֆուտբոլիստները երջանիկ լինեն։
Այսպիսով, եթե Միկին ցանկանում է մնալ, ապա Մինոն կանի ամեն ինչ, որպեսզի հենց այդպես էլ լինի»,- «Յուրահատուկի» խոսքերը մեջբերում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ժոզե Մոուրինիո, Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա, Տիագու Պինտու