Մոուրինիոն կարիերայի վատագույն արդյունքն է գրանցել
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս խայտառակ պարտություն կրեց` 1:6 հաշվով զիջելով նորվեգական «Բուդյո Գլիմտին»։
Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, Ժոզե Մոուրինիոյի թիմերն առաջին անգամ բաց են թողել 6 գնդակ։
Մինչ այս պահը «Յուրահատուկի» թիմերն ամենաշատը բաց էին թողել 5 գոլ։ Ընդ որում, եղել միայն մեկ դեպք, երբ Մոուրինիոյի որևէ թիմ բաց է թողել 5 գոլ։ 2010 թ. նոյեմբերի 29-ին «Ռեալը» պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ 0:5 հաշվով զիջեց «Բարսելոնային»։
Այսպիսով, Մոուրինիոն իր կարիերայի 1008-րդ խաղում կրեց ամենախոշոր հաշվով պարտությունը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բուդե Գլիմպտ, Ժոզե Մոուրինիո, Կոնֆերենցիաների լիգա, Ռոմա