Մոուրինիոն 23 տարեկանում փրկել է թիմակցի կյանքը
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, երբ դեռևս գործող ֆուտբոլիստ էր, փրկել է իր թիմացկի կյանքը։
1986 թվականին Մոուրինիոն հանդես էր գալիս «Կոմերսիա և Ինդուստրիա» ակումբում։ Ակումբի հարձակվողներից մեկը, ում ազգանունը Դե էր, ժամանեց մարզման, և հանկարծ նրա մեքենան սկսել է այրվել։ Մոուրինիոն նետվել է դեպի մեքենան և հանել է նրան ավտոմեքենայից։
«Նա փրկեց իմ կյանքը»,- նշում է Դեն,- ում խոսքերը մեջբերում է The Sun-ը։ Ակումբի այդ ժամանակվա նախագահ Ֆերնանդու Լագեն Մոուրինիոյին անվանեց հերոս։
Նշենք, որ Ժոզե Մոուրինիոն ֆուտբլիստի կարիերան ավարտեց 1987 թվականին և սկսեց զբաղվել մարզչական գործունեությամբ, իսկ «Կոմերսիա և Ինդուստրիա» ակումբը դարձավ նրա վերջին ակումբը։
# Ժոզե Մոուրինիո, Տոտենհեմ