Մոուրինիոն 2004 թվականին Չելսիի փոխարեն համաձայնություն ուներ այլ անգլիական ակումբի հետ
2004 թվականին Ժոզե Մոուրինիոն կարող էր գլխավորել ոչ թե «Չելսին», այլ «Լիվերպուլը»։
Այդ մասին պատմել է պորտուգալացի մասնագետի նախկին խորհրդական Ժորժե Բայդեկը իր «Մոուրինիո․ առանձնահատուկից այն կողմ. ծագումից մինչև փառք» գրքում։ Բայդեկը նշել է, որ Մոուրինիոն համաձայնել է աշխատանքի անցնել «Լիվերպուլում», սակայն մերսիսայդյան ակումբի ղեկավարները վերջին պահին որոշել են հրավիրել Ռաֆայել Բենիտեսին։
«Մոուրինիոն պետք է ուղևորվեր Լիվերպուլ։ «Լիվերպուլի» այն ժամանակվա գործադիր տնօրեն Ռիկ Փերին պատասխանատու էր ակումբի տրանսֆերների համար, և նա պայմանավորվածություն ուներ Մոուրինիոյի հետ։ Նա խնդրեց սպասել ևս 15 օր, քանի որ Ժերար Ուլիեն դեռևս «Լիվերպուլի» գլխավոր մարզիչն էր»,- նշված է Բայդեկի գրքում, ինչն էլ մեջբերում է Fapl.ru-ն։
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը 2004 թվականին հեռացավ «Պորտուից»՝ գլխավորելով «Չելսին»։ Այդ ժամանամ «Առանձնահատուկը» «ազնվականների» ղեկին մնաց մինչև 2007 թվականը՝ նվաճելով 6 տիտղոս, այդ թվում՝ ԱՊԼ-ի երկու չեմպիոնանական տիտղոս։
# ԱՊԼ, Ժոզե Մոուրինիո, Լիվերպուլ, Չելսի