Մոուրինիոն մտադիր է Ռոմա հրավիրել Բարսելոնայի կիսապաշտպանին
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ցանկանում է ամրապնդել իր թիմի կիսապաշտպանությունը։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, պորտուգալացի մասնագետը մտադիր է «Ռոմա» հրավիրել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռիկի Պուչին։
Ինքը` Պուչը, նախկինում չէր ցանկանում նույնիսկ վարձավճարով հեռանալ կատալոնական ակումբից, սակայն, դրան զուգահեռ, նա գրեթե խաղաժամանակ չի ստանում, ինչին գումարվել է նաև 17-ամյա կիսապաշտպան Գավիի առաջընթացը, ինչը Պուչին ստիպել է մտածել ակումբային գրանցումը փոխելու մասին։
Հավելենք, որ Ռիկի Պուչը «Բարսելոնայի» կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է ընդամենը 4 հանդիպում, սակայն աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Գավի, Ժոզե Մոուրինիո, Ռիկի Պուչ, Ռոմա, տրանսֆերներ