Մոուրինիոն հակառեկորդ է սահմանել
Անգլիական Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվեց «Էվերտոնին»։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն իր մարզչական կարիերայի ողջ ընթացքում առաջին անգամ է պարտվում որևէ առաջնության մեկնարկային խաղում։ Պորտուգալացի մասնագետը նախորդ 18 դեպքերից 11-ն ավարտել էր իր թիմերից որևէ մեկի օգտին, իսկ 7-ն էլ ավարտել էր ոչ-ոքի։
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինիոն մարզչական գործունեությամբ զբաղվում է 2000 թվականիս։ Այս ընթացքում նա մարզել է պորտուգալական «Բենֆիկան», «Լերիան», «Պորտուն», անգլիական «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը», իտալական «Ինտերը», ինչպես նաև «Ռեալ Մադրիդը»։ Նախորդ տարվա նոյեմբերից էլ գլխավորում է «Տոտենհեմը»։
# ԱՊԼ, Էվերտոն, Ժոզե Մոուրինիո, Տոտենհեմ