Մոուրինիոն դիտարկում է Ինտերի և Ռոմայի առաջարկները
«Մանչեսթեր Յունայթեդի նախքին գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինիոն ամռանը կարող է վերադառնալ Իտալիա, որտեղ նա ժամանակին գլխավորում էր «Ինտերը»:
Football Italia-ն Sky Sport Italia-ի հղումով հայտնում է, որ պորտուգալացի մասնագետը բանակցում է «Ինտերի» և «Ռոմայի» հետ:
Հռոմցիները Մոուրինիոի հետ շբվել են հեռախոսով, բայց բանակցությունները նախնական փուլում են:
Ըստ Tuttomercatoweb-ի տեղեկությունների՝ պորտուգալացին համաձայնվել է իջեցնել աշխատավարձի չափի պահանջը «Ինտերում» տարեկան 10 մլն եվրոից մինչև 8 մլն եվրո:Նրա թեկնածությունը պաշտպանում է «ներաձուրիի» փոխնախագահ Խավիեր Զանետին:
Իսկ «Ինտերի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան ավելի հակված է, որ այդ պաշտոնը զբաղեցնի Իտալիայի հավաքականի և «Չելսիի» նախքին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն: