Մորգան. «Մեսին, նույնիսկ, Արգենտինայի պատմության լավագույն ֆուտբոլիստը չէ» 🎥
Բրիտանացի աշխարհահռչակ լրագրող Փիրս Մորգանը X-ի իր միկրոբլոգում կիսվել է Դիեգո Արմանդո Մարադոնայի մարզումային հայտնի տեսահոլովակն ու գրել.
«Հիասքանչ է։ Սա հաստատում է, որ Մեսսին նույնիսկ Արգենտինայի պատմության լավագույն խաղացողը չէ, առավել ևս՝ ամբողջ աշխարհի»։
Տեսահոլովակում Մարադոնան արձակած խաղակոշիկներով տարբեր հնարքներ էր կատարում գնդակով` պահելով ավստրիական «Opus» խմբի լեգենդար «Live is life» երգի տեմպը։
Այդ ժամանակ Մարադոնան հանդես էր գալիս «Նապոլիում», իսկ տեսահոլովակը նկարահանվել է «Բավարիայի» դեմ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչից առաջ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Դիեգո Արմանդո Մարադոնա, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, Նապոլի, Պիրս ՄորգանBrilliant.. and confirmation that Messi isn’t even the Argentinian 🐐 let alone the Global 🐐 https://t.co/NbkkdOgau3
— Piers Morgan (@piersmorgan) June 21, 2025