ՉԼ. Մոնակոն վստահ հաղթանակով մեկնարկեց🎥
Օգոստոսի 3-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության որակավորման երրորդ փուլը։
«Մոնակոն» հյուրընկալվելիս մրցեց «Սպարտա Պարահայի» դեմ։
Նիկո Կովաչի սաներն ողջ հանդիպման ընթացքում ունեիմ տարածքային ու խաղային առավելություն և խաղակեսերից յուրաքանչյուրում մեկական գնդակ ուղարկեցին չեխական ակումբի դարպասը։
Նախ 37-րդ րոպեին Օրելյեն Չաումենին բացեց խաղի հաշիվը, ապա 59-րդ րոպեին մոնեգասկյան ակումբի առավելությունը կրկնապատկեց Կևին Ֆոլանդը։
Հավելենք, որ կողմերի միջև պատասխան հանդիպումը կայանալու է օգոստոսի 10-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կևին Ֆոլանդ, Մոնակո, Նիկո Կովաչ, Չեմպիոնների-լիգա, Օրելյեն Չաումենի