Մոնակոն պատրաստ է Իկարդիի համար առաջարկել 65 մլն եվրո
«Մոնակոն» դեռ մտադիր է ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին: Վերջինիս ցանկանում են ձեռք բերել նաև «Յուվենտուսը» և «Նապոլին»:
Ֆրանսիացիները պատրաստ են արգենտինացու համար վճարել 60-65 մլն եվրո, գումարած հավելավճարները:
Football Italia-ն Rai Sport-ի հղումով հայտնում է, որ «Մոնակոն» պատրաստ է Իկարդիին առաջարկել 5 տարով պայմանագիր և վճարել նրան տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ:
«Նապոլին» իր հերթին ֆուտբոլիստին առաջարկում է տարեկան 7,5 մլն եվրո, գումարած հավելավճարները (ընդհանուր 9,5 մլն եվրո):
Իկարդին ցանկանում է տեղափոխվել «Յուվենտուս» և արդեն նրանց հետ պայմանագիր է համաձայնեցրել: Սակայն «Ինտերը» նախընտրում է ֆուտբոլիստին չվաճառել Ա սերիայի թիմերին: