Մոնակոն շոկի ենթարկեց ՊՍԺ-ին` ջախջախելով վերջինիս🎥

Մոնակոն շոկի ենթարկեց ՊՍԺ-ին` ջախջախելով վերջինիս🎥

20/03/2022 - 18:00

Ֆրանսիական Լիգա 1-ի 29-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Լուի II» մարզադաշտում, որտեղ «Մոնակոն» մրցեց ՊՍԺ-ի դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի արդյունք գրանցվեց. «Մոնակոն» մրցակցին ջախջախեց 3:0 հաշվով։

Մոնեգասկյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Վիսամ Բեն Յեդերը, մեկ գոլ էլ խփեց Կևին Ֆոլանդը։

Այս հաղթանակից հետո «Մոնակոն» վաստակեց 44 միավոր` բարձրանալով 7-րդ հորիզոնական։

ՊՍԺ-ն մնաց 65 միավորով և շարունակում է գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023