Մոնակոն կրկին փորձում է ձեռք բերել Անդրե Սիլվային
«Մոնակոն» դեռ հույսեր ունի ձեռք բերել «Միլանի» հարձակվող Անդրե Սիլվային:
Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան, տրանսֆերը կարող է չկայանալ, քանի որ ֆրանսիական ակումբը չի կարողացել 23-ամյա պորտուգալացու հետ համաձայնեցնել անհատական պայմանագրի պայմանները:
Այդ ժամանակ «Մոնակոն» սկսեց հետաքրքրվել «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասով, սակայն ֆրանսիացիները չեն կարողացել համաձայնության գալ մադրիդյան ակումբի հետ և կրկին վերադարձել են Սիլվային ձեռք բերելու մտքին:
Այժմ կողմերն այլ պայմաններով պայմանագիր են քննարկում:
Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 25 մլն եվրո և ևս 5 մլն եվրո որպես հավելավճար: