Մոնակոյի ֆուտբոլիստը որակազրկվել 4 խաղով` հոմոֆոբիային աջակցելու պատճառով📸

Մոնակոյի ֆուտբոլիստը որակազրկվել 4 խաղով` հոմոֆոբիային աջակցելու պատճառով📸

02/06/2024 - 13:10

Ֆրանսիական Լիգա 1-ը «Մոնակոյի» կիսապաշտպան Մոհամեդ Կամարային որակազրկել է չորս խաղով։

Բանն այն է` ինչպես գրում է Le Parisien-ը, Ֆրանսիայի առաջնության վերջին` 34-րդ տուրում, մալիացի ֆուտբոլիստը «Նանտի» դեմ խաղում (4:0) չի մասնակցել հոմոֆոբիայի դեմ ակցիային։ Ֆուտբոլիստը մարզաշապիկի վրա թաքցրել է շարժման համար նախատեսված հատուկ տարբերանշանը։

Առաջնության վերջին խաղում բոլոր թիմերը և հանդիպումները սպասարկող մրցավարները կրել են «Ոչ հոմոֆոբիային» գրությամբ հատուկ տարբերանշանով մարզաշապիկներ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստին սպառնում է 10-խաղյա որակազրկում։

Կամարան ավարտված 2023/24 մրցաշրջանում 20 խաղում խփել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Ավելացնենք, որ հոմոֆոբիան նույնասեռական մարդկանց հանդեպ ատելության և անվստահության զգացումն է։ Որոշ երկրներում հոմոֆոբիան մեկնաբանվում է որպես ռասիզմի դրսևորում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023