Յովետիչը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը
«Մոնակոյի» հարձակվող Ստեֆան Յովետիչը «Ռեյմսի» դեմ խաղում ծնկի վնասվածք է ստացել, որի արդյունքում բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը:
Մոնտենեգրոյի հավաքականի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է խաչաձև հյուսվածքների վնասվածք և անհրաժեշտ կլնի վիրահատություն,- հայտնում է L’Eqiupe-ը:
Սովորաբար նման վնասվածքից վերականգնվելու ժամկետը մոտ կես տարի է տևում:
Հարձակվողն ընթացիկ առաջնությունում 8 հանդիպման է մասնակցել՝ խփելով 2 գոլ: