Մոնակոն սահմանել է իր տաղանդի հրաժարագինը
«Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Չաումենին, հնարավոր է, հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, մոնեգասկյան ակումբն իր խաղացողի վաճառքից ցանկանում է նվազագույնը ստանալ 60 մլն եվրո գումար։
Աղբյուրի փոխանցմամբ` նման առաջարկ ստանալու դեպքում «Մոնակոն» պատրաստ է բանակցություններ սկսել Չաումենիին գնել ցանկացող ակումբների հետ։
Հիշեցնենք` ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը», որը մտադիր 2022 թ. ամռանը նրա միջոցով ամրապնդել կիսապաշտպանությունը։
Նշվում է, որ Չամուենիին իրենց շարքերում են ցանկանում տեսնել նաև «Լիվերպուլը», «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»։
Հավելենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը «Մոնակոյի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հունվարից և մինչ այս պահն ակումբի մարզաշապիկով անցկացրել է 60 հանդիպում` դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Մոնակո, Չելսի, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Օրելյեն Չաումենի