Մոյզե Քինը տևական ժամանակ «փախչել» է դասերից՝ Յուվեի մարզումներին մասնակցելու համար
«Էվերտոնի» հարձակվող Մոյզե Քինը, ով ներկայումս վարձակալությամբ հանդես է գալիս ՊՍԺ-ի կազմում, պատմել է, թե ինչպես է ժամանակին խորամանկության դիմել և խաբել իր մայրիկին, որպեսզի կարողանա մասնակցել «Յուվենտուսի» մարզումներին․
«Մայրս ցանկանում էր, որպեսզի ես դպրոց հաճախեմ, ինչը ես առանձնապես չէի ուզում։ Իմ և դպրոցիս հարաբերություններն այնքան էլ լավ չէին։
Ողջ տարին մայրս մտածում էր, թե ես հաճախում եմ դպրոց, սակայն ես դա չէի անում, քանի որ «Յուվետնուսի» առաջին թիմը մարզումներն անցկացնում էր առավոտյան։
Մայրս ողջ տարի զանգահարում էր ինձ, իսկ ես նրան ասում էի․ «Այո՛, այո, ամեն ինչ լավ է, մի մտածի՛ր», այնինչ ես դասերից «փախչում»։
Երբ ես նորամուտս նշեցի առաջին թիմի կազմում (խմբ․՝ 2016 թվականին, երբ Քինն ընդամենը 16 տարեկան էր), մայրս զարմացավ երբ ինձ հեռուստացույցով տեսավ և չի կարողացել հավատալ իր տեսածին։
Խաղից հետո զանգահարեցի նրան և ասացի․
«Մամ, ես մեկ տարի դպրոց չեմ հաճախել։ Դուրս արի աշխատանքից և արի Թուրին՝ ինձ հետ ապրելու»,- 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է Canal Plus-ին տված հարցազրույցի ժամանակ, որը մեջբերում է GFFN-ը։
Մոյզե Քինը «բյանկոներիների» կազմում հանդես է եկել 2016-2019 թվականներին, որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ։
# Էվերտոն, Մոյզե Կին, Մոյզե-Կին, Յուվենտուս, ՊՍԺ