Պաշտոնական. Մոյզե Քինը վերադարձավ Յուվենտուս
Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Էվերտոնի» հարձակվող Մոյզե Քինին։
Վարձակալությունը նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը, որի դիմաց «Յուվենտուսը» «իրիսներին» վճարելու է 7 մլն եվրո, ինչից հետո էլ 28 մլն եվրոյով գնելու է նրա տրանսֆերային ամբողջական իրավունքները։
Հիշեցնենք, որ Մոյզե Քինը «Յուվենտուսի» սան է, որի գլխավոր թիմում անցկացրել է 21 հանդիպում` դառնալով 8 գոլի հեղինակ։
Քինը 2019 թ. ամռանը 27.5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Էվերտոն», որի կազմում անցկացրել է 39 հանդիպում, խփել է 4 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում։
21-ամյա հարձակվողը 2020/21 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է ՊՍԺ-ի կազմում, որի մարզաշապիկով էլ դաշտ է դուրս եկել 41 անգամ` դառնալով 17 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էվերտոն, Մոյզե Քին, Յուվենտուս, տրանսֆերներ