Մոյզե Կին. Ես Ռոնալդուն կամ Մեսսին չեմ, բայց հույս ունեմ մի օր հասնել նրանց մակարդակին
«Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Կինը Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Էմպոլիի» դարպասը գրավելուց հետո կիսվել է իր էմոցիաներով:
«Ես ուրախ եմ հերթական նվաճման համար: Ինչպես ասել էի, ես միշտ պատրաստ եմ սահմանել ռեկորդներ:
Քրտնաջան աշխատանքը միակ բանն է, ինչն ինձ կօգնի ապացուցել, թե ես ինչերի եմ ընդունակ առաջնության ամեն մի տուրում:
Իհարկե, ես Կրիշտիանու Ռոնալդուն կամ Մեսսին չեմ, բայց հույս ունեմ մի օր հասնել նրանց մակարդակին, եթե բավական ջանասիրաբար աշխատեմ»,- Կինի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: