Մոհամեդ Սալահն անհավանական նվաճման է հասել Չեմպիոնների լիգայում
Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Լիվերպուլն» A խմբի շրջանակում հյուրընկալվելիս 7:1 հաշվով ջախջախեց «Ռեյնջերսին»։
Մերսիսայդյան ակումբի կազմից այդ հանդիպմանը մասնակցեց նաև Մոհամեդ Սալահը, ով փոխարինման դուրս եկավ 68-րդ րոպեին, իսկ 76-82-րդ րոպեների ընթացքում դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, եգիպտացի հարձակվողն իր անվան դիմաց գրանցել է Չեմպիոնների լիգայի պատմության ամենաարագ հեթ-տրիկը։
30-ամյա եզրային հարձակվողի առաջին ու երրորդ գոլերի միջև եղել է ընդամենը 6 րոպե և 12 վայրկյան։
Opta-ն հայտնում է նաև, որ Սալահին այդ հեթ-տրիկը գրանցելու համար անհրաժեշտ է եղել ընդամենը 9 հպում, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է Չեմպիոնների լիգայում վիճակագրություն հաշվող համակարգի ներդրումից ի վեր, որն սկսել է կիրառվել 2003/04 մրցաշրջանից սկսած։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում եգիպտացի հարձակվողն անցկացրած 13 խաղում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիվերպուլ, Մոհամեդ-Սալահ, Չեմպիոնների-լիգա