Մոդրիչ. «11-մետրանոց չկար, իսկ մինչ այդ պետք է անկյունային նշանակվեր մեր օգտին»
ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչում Խորաթիայի հավաքականը 0:3 հաշվով զիջեց Արգենտինային` լքելով հետագա պայքարը։
հանդիպումից հետո «շախմատայինների» ավագ Լուկա Մոդրիչը Jutarnji list-ին տված հարցազրույցի ժամանակ կիսվել է տվապորություններով.
– Ի՞նչն է ամենաշատն անհանգստացնում Ձեզ։
– Առաջին գոլն։ Ըստ իս` 11-մետրանոց չկար, իսկ մինչ այդ պետք է անկյունային նշանակվեր մեր օգտին։ Այդ դրվագը կոտրեց խաղը։
Մինչ այդ մենք լավ էինք խաղում, կառավարում էինք ամեն ինչ, սակայն մեզ հարձակման գծում պակասում էր սրությունը։
Մրցակիցն առանձնապես չէր անհանգստացնում մեզ մինչև 11-մետրանոցն, որն, իմ կարծիքով, չպետք է նշանակվեր նման խաղում։
Այնուհետև երկրորդ գոլը բաց թողեցինք, երբ նրանց բախտը բերեց գնդակի անդրադարձների հարցում, ինչից հետո խաղալն արդեն բարդացավ,- եզրափակել է Մոդրիչը։
Հիշեցնենք, այդ հանդիպման 34-րդ րոպեին խորվաթների դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց «ալբիսելեստեի» հարձակվող Խուլիան Ալվարեսի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Դանիելե Օրսատոն 11-մետրանոց նշանակեց, որն անվրեպ իրացրեց Լեո Մեսսին` բացելով հաշիվը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Դանիելե Օրսատո, Լեո Մեսսի, Լուկա-Մոդրիչ, Խորվաթիայի հավաքական, Մունդիալ-2022, Քաթար-2022