Մոդրիչն արժանացել է Golden Foot մրցանակին
Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը արջանացել է Golden Foot մրցանակին, որը հանձնվում է 29 տարեկանից բարձր ֆուտբոլիստներին՝ ֆուտբոլի զարգամցման մեջ իրենց ներդրման համար։
Մոդրիչն առաջ է անցել Լիոնել Մեսիից, Կրիշտիանու Ռոնալդուից, Սերխիո Ռամոսից, Ուեյն Ռունիից, Տիագո Սիլվայից, Սերխիո Ագուերոյից, Ռոբերտ Լևանդովսկուց, Ջորջիո Կյելինիից ու Ժերար Պիկեից:
Մրցանակի նախորդ դափնեկիրներն են եղել այնպիսի ֆուտբոլիսստներ, ինչպիսիք են Ռոբերտո Բաջոն, Պավել Նեդվեդը, Անդրեյ Շևչենկոն, Ռոնալդոն, Ալեսանդրո դել Պիերոն, Ռոբերտո Կառլոսը, Ռոնալդինյոն, Ֆրանչեսկո Տոտին, Անդրես Ինիեստան, Ռայան Գիգսը, Զլատան Իբրահիմովիչը, Դիդյե Դրոգբան, Սամուել Էտո՛օն, Ջանլուիջի Բուֆոնը, Իկեր Կասիլյասն ու Էդինսոն Կավանին:
# Golden Foot, Լուկա-Մոդրիչ, Ռեալ Մադրիդ