Մոդրիչը շատ մոտ է կարիերան իտալական գրանդում շարունակելուն
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Միլանում», հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
39-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել իտալական գրանդ։ Կողմերն արդեն հունիսի 4-ին պայմանագիր կստորագրեն։ Վատագույն դեպքում դա տեղի կունենա առաջիկա 48 ժամվա ընթացքում։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ գրում է, որ վետերան ֆուտբոլիստը «ռոսոներիի» հետ պայմանագիրը կգործի մինչև 2026 թ. հունիսի 30-ը ներառյալ։
Հիշեցնենք, որ Մոդրիչը «Ռեալից» ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Միլան, Նիկոլո Սկիրա, Ջանլուկա դի Մարցիո, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ