ՄՅՈւ-ն ցանկանում է ձեռք բերել Սավիչին

ՄՅՈւ-ն ցանկանում է ձեռք բերել Սավիչին

11/07/2019 - 15:37

«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը հետաքրքրում է «Մանչեսթեր Յունայթեդին»:

Sky Sports-ը Sky Italia-ի հղումով հայտնում է, որ ՄՅՈւ-ն պատրաստ է 24-ամյա սերբի համար վճարել 72 մլն եվրո:

Սակայն իտալական ակումբի նախագահ Կլաուդիո Լոտիտոն խաղացողի համար պահանջում է 90 մլն եվրո և մտադիր չէ զիջումների գնալ:

Ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել այլ ակումբ, բայց չի պահանջի տրանսֆեր: Նա պատրաստ է ևս մեկ մրցաշրջան մնալ «Լացիոյում»:

Սավիչը Ա սերիայի անցած մրցաշրջանում անցկացրած 31 հանդիպումներում խփել է 5 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023