ՄՅՈՒ-ն վերջապես ուրախացնում է` խոշոր հաշվով հաղթելով «Վուլվզին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի դաշտում 4:1 հաշվով հաղթել է «Վուլվերհեմփթոնին»։
«Կարմիր սատանաներից» փայլել է թիմի ավագ ու առաջատար Բրունու Ֆեռնանդեշը` գրանցելով դուբլ և ասիստ։
Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմից մեկական գոլ էլ խփել են Մեյսոն Մաունթն ու Բրայան Մբեումոն։
«Գայլերից» աչքի է ընկել Ժան-Ռինկե Բելգարդը։
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի արտագնա խաղում գրեթե երկու տարի 4 գոլ չէր խփել։ Նախորդ դեպքը գրանցվել էր 2024թ. փետրվարի 2-ին նույն «Վուլվզի» դեմ խաղում` հաղթելով 4:3 հաշվով։
Մանկունիական գրանդը 25 միավորով բարձրացել է 6-րդ տեղ։ «Վուլվերհեմփթոնն» ընդամենը 2 միավոր է վաստակել և վերջինն է` 20-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml