ՄՅՈՒ-ն ռեկորդային գումար կվաստակի Qualcomm-ի հետ համագործակցությունից

ՄՅՈՒ-ն ռեկորդային գումար կվաստակի Qualcomm-ի հետ համագործակցությունից

13/09/2023 - 14:57

Բջջային հեռախոսների պրոցեսորներ արտադրող ամերիկյան հեղինակավոր Qualcomm ընկերությունը շուտով կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» տիտղոսային նոր հովանավորը։

Manchester Evening News-ը հայտնում է, որ Qualcomm-ի ամենահայտնի արտադրանքը` Snapdragon-ի տարբերանշանը 2024/25 մրցաշրջանից պատկերված կլինի «կարմիր սատանաների» մարզաշապիկի դիմային հատվածում։

Ակնկալվում է, որ այն կլինի մանկունյական ակումբի բոլոր երեք` տնային, արտագնա և պահեստային, ինչպես նաև կանանց թիմի մարզաշապիկների վրա։

The Telegraph-ն էլ տեղեկացնում է, որ սա լինելու է ֆուտբոլի պատմության երբևէ ամենախոշոր հովանավորչական պայմանագիրը. այն «Մանչեսթեր Յունայթեդին» կապահովի տարեկան 60 մլն ֆունտ եկամուտ։

«Կարմիր սատանաների» ներկայիս տիտղոսային հովանավոր TeamViewer-ն ակումբին տարեկան վճարում է 47 մլն ֆունտ։

Հավելենք, որ մինչ այժմ տիտղոսային հովանավորից երբևէ ամենախոշոր գումարը վաստակում էր «Ռեալ Մադրիդը», որը, ըստ տարբեր աղբյուրների, «Emirates» ավիափոխադրողից տարեկան ստանում է մոտ 60-65 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023