ՄՅՈՒ-ն պայմանագիր է համաձայնեցրել Բորուսիայի աստղի հետ
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է ամառային տրանսֆերային պատուհանի առաջին թոփ տրանսֆերն իրականացնելուն։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մանկունյական ակումբն անձնական պայմանագիր է համաձայնեցրել «Բորուսիա Դորտմունդի» վինգեր Ջեյդոն Սանչոյի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` Սանչոն ու «Յունայթեդը» պայմանագիր են կնքելու մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Այժմ «կարմիր սատանաները» բանակցում են «Բորուսիայի» ղեկավարների հետ տրանսֆերի վերջնական գինը պարզելու համար։
Նշվում է, որ դորտմունդինցերը 21-ամյա ֆուտբոլիստի դիմաց ցանկանում են ստանալ 95 մլն եվրո, իսկ կողմերի միջև դեռևս որևէ համաձայնություն չկա։
Ամեն դեպքում, հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ներկա պահին բավական մոտ է այս գործարքն ավարտին հասցնելուն, և ակումբի ղեկավարները վստահ են ու զգում են, որ դա նրանց կհաջողվի։
Հիշեցնենք, որ Ջեյդոն Սանչոյի տրանսֆերային սագան սկսվել է դեռևս 2020 թ. ամռանը, սակայն նախորդ ամռանը ակումբներն այդպես էլ չհասան համաձայնության, քանի որ «իշամեղուները» նրա վաճառքից ցանկանում էին նվազագույնը ստանալ 120 մլն եվրո։
Հիշեցնենք, որ Ջեյդոն Սանչոն 2017 թվականից հանդես է գալիս «Բորուսիա Դորտմունդում», որի կազմում մինչ այս պահն անցկացրել է 137 հանդիպում` դառնալով 50 գոլի և 64 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա Մյունխենգլադբախ, Մանչեսթեր-Յունայթեդ, Ջեյդոն-Սանչո, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո