ՄՅՈւ-ն չի ցանկանում Էրերային վճարել շաբաթական 200 հազար ֆունտ
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ չէ երկարաձգել պայմանագիրն Անդեր Էրերայի հետ վերջինիս պայմաններով:
29-ամյա իսպանացին պահանջում է բարձրացնել իր աշխատավարձը՝ շաբաթական 80 հազար ֆունտից հասցնելով մինչև ավելի քան 200 հազար ֆունտ, բայց ակումբը հրաժարվում են նրան այդքան գումար վճարել:
ՄՅՈւ-ն պատրաստ է Էրերայի հետ նոր պայմանագիր կնքե, աշխատավարձի զգալի բարձրացումով, սակայն դա կիսապաշտպանի պահանջներին չի համապատասխանում:
Մրցաշրջանից հետո Էրերան կարող է դառնալ ազատ խաղացող և արդեն ստորագրել պայմանագիր «ՊՍԺ»-ի հետ:
# Մանչեսթեր-Յունայթեդ