ՄՅՈՒ-ն ու Լիվերպուլը աչք են դրել Սևիլիայի պաշտպանի վրա
«Սևիլիայի» կենտրոնական պաշտպան Դիգեո Կառլոսը հատնվել է ԱՊԼ-ի գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 27-ամյա բրազիլացի պաշտպանի վրա աչք են դրել «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»։ Հաղորդվում է, որ խաղացողի հրաժարագինը կազմում է 75 մլն եվրո։
Ավելի վաղ հատյնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթին» նույնպես ցանկանում է ձեռք բերել Կառլոսին, սակայն «քաղաքաբնակներն» այժմ ուշադրությունը սևեռել են «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիին ձեռք բերելու ուղղությամբ։
Ավարտված մրցաշրջանում Դիեգո Կառլոսը «Սևիլիայի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
# Դիեգո Կառլոս, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Սևիլիա, տրանսֆերներ