ՄՅՈՒ-ն նորից չի հաղթել` կորցնելով հերթական միավորները 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում ոչ-ոքի (2:2) է գրանցել «Բարնլիի» հետ։
«Կարմիր սատանաներից» դուբլ է գրանցել թիմի նորեկ Բենյամին Շեշկոն։ Տանտերերից աչքի է ընկել Ջեյդոն Էնթոնին, իսկ մանկունիական գրանդի պաշտպան Էյդեն Հևենը գրավել է սեփական դարպասը։
«Յունայթեդը» երրորդ անընդմեջ ոչ-ոքի է գրանցել։ Նախորդ տուրերում ակումբը չի հաղթել նաև «Լիդսին» (1:1) ու «Վուլվերհեմփթոնին» (1:1)։
Դարեն Ֆլետչերի գլխավորած թիմը 32 միավորով 7-րդ տեղում է, «Բարնլին»` 13 միավորով 19-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml