ՄՅՈւ-ն հավելյալ 85 հազար եվրո կվճարի Սանչեսին ամեն անգամ դաշտ դուրս գալու համար
Հարձակվող Ալեքսիս Սանչեսը ստանում է հավելյալ բոնուսներ «Մանչեսթեր Յունայթեդում»:
Ինչպես հայտնում է Daily Star-ը, ֆուտբոլիստը համաձայնել է ստորագրել նոր պայմանագիր շաբաթական 400 հազար ֆունտ աշխատավարձով, բայց դրա հետ մեկտեղ պահանջել է ամեն անգամ դաշտ դուրս գալու համար հավելյալ պարգևատրում մոտ 85 հազար եվրոյի չափով:
30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2022 թվականը:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Սանչեսը ՄՅՈւ-ի կազմում անցկացրած 17 խաղերում խփել է 1 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:
# Ալեքսիս-Սանչես, Մանչեսթեր-Յունայթեդ