ՄՅՈւ-ն երկարացրել է Տուանզեբեի հետ պայմանագիրը

ՄՅՈւ-ն երկարացրել է Տուանզեբեի հետ պայմանագիրը

05/07/2019 - 16:48

Պաշտպան Աքսել Տուանզեբեն նոր պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որը նախատեսված է մինչև 2022 թվականը:

«Աքսելը հիանալի խաղացողի օրինակ է, ով անցել է «Մանչեսթեր Յունայթեդի» համակարգի միջով: Համեստ, աշխատասեր, տաղանդավոր և թիմային ֆուտբոլիստ:

Նա հաջող էր հանդես գալիս «Ասթոն Վիլայի» կազմում վարձավճարով և մեծ փորձ է ձեռք բերել:

Նա հաջորդ մրցաշրջանին կպատրաստվի մեզ հետ և դա կօգնի նրա հետագա զարգացմանը:»,- ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերի խոսքերն է մեջբերում մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023