ՄՅՈՒ-ն դիտարկում է Բարսելոնայի ֆուտբոլիստին վարձակալելու տարբերակը

ՄՅՈՒ-ն դիտարկում է Բարսելոնայի ֆուտբոլիստին վարձակալելու տարբերակը

11/08/2020 - 17:41

«Մանչեսթեր Յունայթեդը» Ջեյդոն Սանչոյի չկայացած տրանսֆերից հետո սկսել է դիտարկել «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեին ձեռք բերելու տարբերակը։ Այդ մասին տեղեկացնում է ESPN-ը։

Ջեյդոն Սանչոն մնում է մանկունյական ակումբի տրանսֆերային հիմնական նպատակը, սակայն նրա բարձր տրանսֆերային արժեքն ակումբի ղեկավարությանը ստիպում է, որպեսզի նայեն նաև այլ խաղացողների։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Յունայթեդն» արդեն բանակցություններ է վարել խաղացողի ներկայացուցիչների հետ։ Հաղորդվում է, որ «կարմիր սատանաները» դիտարկում են ֆրանսիացի 23-ամյա վինգերին մեկ տարով վարձակալելու տարբերակը։ Վարձակալության պայմանագրում մանկունյական ակումբը մտադիր է ներառել նաև խաղացողի տրանսֆերը գնելու անմիջական իրավունք։

Ուսման Դեմբելեն ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը բաց է թողել վնասվածքի պատճառով։ Վինգերը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2019 թվակնաի նոյմեբրեի 27-ին՝ ՉԼ խմբային փուլի «Բորուսիա Դորտմունդի» դեմ խաղից հետո։

Ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023