ՄՅՈՒ-ն դերբիում վստահ խաղով հաղթեց «Ման. Սիթիին»` բարձրանալով 4-րդ տեղ 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում կայացավ մանկունիական հերթական դերբին. «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։
«Յունայթեդի» հաղթական գոլերը խփեցին Բրայան Մբեումոն ու Պատրիկ Դորգուն։
«Կարմիր սատանաներն» առաջին հանդիպումն անցկացրին նոր գլխավոր մարզիչ Մայքլ Կարիկի գլխավորությամբ։
«Մանչեսթեր Յունայթեդը» 35 միավորով բարձրացավ 4-րդ տեղ, «Սիթին» 43 միավորով երկրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml