ՄՅՈՒ-ն առաջարկ է պատրաստում Այաքսի կիսապաշտպանի համար
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն հետաքրքրված է «Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի ծառայություններով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաների» ղեկավարներն արդեն բանակցում են հոլոնդացի երիտասարդ ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։ Նշվում է, որ մանկունյական ակումբն առաջին առաջարկն է պատրաստում, որ կլինի 40 մլն եվրո։
Խաղացողի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռեալը», իսկ 23-ամյա հոլանդացին նույնպես դեմ չէ կարիերան շարունակել «արքայական» ակումբի կազմում, սակայն մադրիդյան ակումբը, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի խաղացողին ձեռք բերելու մտքից, քանի որ ակումբը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել։ Այդ մասին փոխանցում է Marca-ն։
«Ռեալի» ներկայացուցիչներն Վան դե Բեկին արդեն տեղյակ են պահել, որ չեն կարող նրան ձեռք բերել։ Մադրիդյան ակումբը խաղացողին ցանկանում էր ձեռք բերել նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն Զինեդին Զիդանը նախապատվություն տվեց «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային, սակայն այդ տրանսֆերն էլ չկայացավ։
Նշենք, որ խաղացողի և «Այաքսի» միջև պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 44 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
# Այաքս, Դոնի-վան-դե-Բեկ, Զինեդին-Զիդան, Մանչեսթեր-Յունայթեդ, Նիկոլո Սկիրա, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ