Մյուլլեր. «Մանեն կատակում է` ասելով, որ պատահմամբ գնդակը չփոխանցեմ Լևանդովսկիին»
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Բավարիան»` սեփական հարկի տակ, կմրցի «Բարսելոնայի» դեմ։
Հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել մյունխենյան ակումբի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը.
«Անցնող 10 օրերին Սադիո Մանեն կատակում էր` ասելով, որ ես զգույշ լինեմ և գնդակը պատահմամբ չփոխանցեմ Լևանդովսկիին։
Ամեն դեպքում, մենք պետք է խաղանք մեր խաղը և չկենտրոնանանք Լևայի վրա։ Ցանկանում ենք հաղթել բոլոր մենապայքարներում և ակտիվ պրեսինգի դիմել գնդակը կորցնելուց անմիջապես հետո։
Ակնկալում եմ տեսնել «բաց» ֆուտբոլ և կարծում եմ` չեզոք երկրպագուներին դուր կգա այս հանդիպումը։
Լևանդովսկիի և իմ կապը զարգացել է տարիների ընթացքում։ Այժմ մենք առջևի գծում ունենք բազմաթիվ ճկուն ֆուտբոլիստներ և չկա ընդգծված հարձակվող։
Մրցակիցները չեն հասկանում, թե կոնկրոտ որ ֆուտբոլիստից գոլային սպառնալիք սպասել, սակայն այդ հաղթաթութը մենք պետք է ճիշտ օգտագործենք»,- 33-ամյա ֆուբոլիստի խոսքերը մեջբերում է Bayern & Germany-ն։
Հիշեցնենք, որ «Բավարիա» – «Բարսելոնա» հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 13-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Թոմաս Մյուլլեր, Չեմպիոնների-լիգա, Ռոբերտ-Լևանդովսկի, Սադիո-Մանե