Մոդրիչը գերազանցեց Պուշկաշի 58 տարվա վաղեմության պատմական ռեկորդը 🎥

Մոդրիչը գերազանցեց Պուշկաշի 58 տարվա վաղեմության պատմական ռեկորդը 🎥

20/10/2024 - 11:19

Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Սելտային»։

«Արքայական» ակումբից հանդիպմանը մասնակցեց նաև խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, որը փոխարինման մտավ 63-րդ րոպեին և արդեն 66-րդ րոպեի ոսկերչական գոլային փոխանցում կատարեց Վինիսիուսին։

Մոդրիչը դարձավ մադրիդյան գրանդի կազմում հանդիպման մասնակցած պատմության ամենատարեց ֆուտբոլիստը։ Նա «Սելտայի» դեմ խաղում 39 տարեկան և 40 օրական էր, հայտնում է իսպանացի լրագրող Պեդրո Մարտինը։

Վետերան ֆուտբոլիստը գերազանցել է «Ռեալի» լեգենդար հարձակվող Ֆերենց Պուշկաշկի պատմական ռեկորդը։ Հունգարացի ֆուտբոլիստը «սերուցքայինների» կազմում 1966 թ. վերրջին հանդիպմանը մասնակցել է 39 տարեկան և 36 օրականում։

Հիշեցնենք, որ Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թ. օգոստոսից, 546 խաղում խփել 39 գոլ, կատարել 88 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023