Մխիթարյանը` երկու հիանալի ասիտի հեղինակ! Ինտերը հաղթեց Պարմային 🎥
Իտալական Ա սերիայի 15-րդ տուրի առաջին խաղում գործող չեմպիոն «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում մրցեց «Պարմայի» դեմ։
Հանդիպման մեծ մասում «ներաձուրիներն» ունեին խաղային լուրջ առավելություն և հաղթեցին 3:1 հաշվով։
Միլանյան գրանդի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը տպավորիչ հանդիպում անցկացրեց և երկու ասիստ կատարեց։ 35-ամյա ֆուտբոլիստն օգնեց աչքի ընկնել Ֆեդերիկո Դիմարկոյին ու Նիկոլո Բարելային։ Տանտերերից մեկ գոլ էլ խփեց Մարկուս Թյուրամը։
«Պարմայի» գնդակը, որպես ինքնագոլ, գրանցվեց Մատեո Դարմիանի անվան դիմաց։
Այսպիսով, «Ինտերը» վաստակեց 31 միավոր, զբաղեցնում է երրորդ տեղը։ «Պարման» 15 միավորով 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից