Մեսին 1,4 մլրդ եվրո աշխատավարձ վաստակելու առաջարկ է ունեցել
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալի» նախագահ Անմար Ալ Խայլին հայտնել է, որ 2023 թ. ամռանը պայմանագիր է առաջարկել Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիին.
«Մենք, իրոք, կապվել ենք Մեսիի հետ, երբ նրա պայմանագիրն ավարտվում էր ՊՍԺ-ի հետ։ «Ալ Հիլալը» նրան առաջարկեց տարեկան 1,4 մլրդ եվրո աշխատավարձ, բայց ֆուտբոլիստը մերժեց, քանի որ նրա ընտանիքը ցանկանում էր բնակվել ԱՄՆ-ում։ Դժվար է հավատալ, որ ֆուտբոլիստը, հանուն ընտանիքի, կարող է մերժել նման առաջարկը։ Մեսիին հաջողվել էր ընտանիքին համոզել, բայց նա չցանկացավ դեմ գնալ իր հարազատներին։ Մենք հարգում ենք նրա որոշումը, քանի որ ընտանիքը շատ ավելի կարևոր է, քան փողը»,- մեջբերում է Goal-ը։
Հիշեցնենք, որ 36-ամյա Մեսին նախորդ ամռանը ՊՍԺ-ից հեռանալուց հետո պայմանագիր կնքեց ամերիկյան «Ինտեր Մայամիի» հետ։ Ըստ նախնական տեղեկությունների` այժմ նրա տարեկան աշխատավարձը 50 մլն եվրո է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Հիլալ, Արգենտինայի հավաքական, Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, ՊՍԺ, տրանսֆերներ