Մեսիի սուր պատասխանը  Մբապեին

Մեսիի սուր պատասխանը Մբապեին

13/06/2024 - 14:33

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին սուր պատասխան է տվել Կիլիան Մբապեին։

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը վերջերս հայտարարել էր, որ Եվրոպայի առաջնությունն ավելի բարդ մրցաշար է, քան աշխարհի առաջնությունը.

«Եվրոն հաղթելն ավելի բարդ է, քան աշխարհի առաջնությունը։ Բարդ է արդեն խմբային փուլից սկսած։ Եվրոպայում ֆուտբոլն ավելի զարգացած է, քան Հարավային Ամերիկայում։

Ֆրանսիան 24 տարի է չի դարձել Եվրոպայի չեմպիոն, բայց մենք մեզ վրա հավելյալ ճնշում չենք գործադրում։ Շարունակում ենք պատրաստվել խմբային փուլին, որպեսզի լավ հանդես գանք»,- մեջբերում է RMC Sport-ը։

Մեսիի պատասխանը չի ուշացել.

«Կիլիանն ասում է, թե Հարավային Ամերիկայում չկա այնպիսի մրցակցություն, ինչպես Եվրոպայում է։ Յուրաքանչյուրս գնահատում ենք այն մրցաշարը, որին մասնակցում ենք։

Եվրոպայի առաջնությունը լավ մրցաշար է, բայց այնտեղ հանդես չի գալիս Արգենտինայի հավաքականը, որն աշխարհի եռակի չեմպիոն է։ Չեն խաղում նաև աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան ու կրկնակի չեմպիոն Ուրուգվայը։ Շատ չեմպիոններ կան, որոնք Եվրոպան չեն ներկայացնում։ Մի՞թե սրա համար են ասում, որ Եվրոպայի առաջնությունն ավելի բարդ մրցաշար է։

Աշխարհի առաջնությանը հավաքվում են բոլոր ուժեղագույն հավաքականները։ Որպես կանոն` մրցաշարին մասնակցում են բոլոր չեմպիոնները, այդ պատճառով բոլորը ցանկանում են հաղթել հենց այդ աշխարհի առաջնությունը»,- Մեսիի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ը մեկնարկելու է հունիսի 14-ին։ Մրցաշարին զուգահեռ ԱՄՆ-ում հունիսի 21-ից կայանալու է նաև Ամերիկայի գավաթի խաղարկությունը։ Երկու աշխարհամասերի առաջնություններն էլ կավարտվեն հուլիսի 14-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023