Մխիթարյան. «Նա ինձ երկրորդ երիտասարդություն է պարգևել»
Մխիթարյան. «Նա ինձ երկրորդ երիտասարդություն է պարգևել»
13/10/2025 - 17:06

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է ակումբի նախկին գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի մասին.

«Ինձագին ինձ համար հոր պես է։ Նա ինձ երկրորդ երիտասարդություն է պարգևել:

Մայիսին մարդիկ ավելի շատ խոսում էին նրա հավանական հեռանալու, քան մեր` Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնեկու մասին։ Դա մեզ մի փոքր շփոթեցնում էր, որովհետև մտածում էինք. «Ներեցե՛ք, մենք Չեմպիոնների լիգայի եզրափակչում ենք, իսկ դուք այլ բաներ եք խոսում»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը, որի խոսքը մեջբերում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Ինձագին «Ինտերը» մարզել է 2021-2025 թվականներին։ Նա այս տարվա հունիսին հեռացավ միլանյան գրանդից` գլխավորելով սաուդյան «Ա Հիլալը»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025