Մխիթարյան. «Կլոպն ինձ 50 եվրո է պարտք»
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերհիշել է Յուրգեն Կլոպի հետ գրազի մասին.
«Կլոպը յուրաքանչյուր խնդրի համար լուծում ուներ։ Մենք հաճախ էինք հաղորդակցվում։ Ինձ համար Դորտմունդում հեշտ չէր, բայց նա շատ է օգնել։
Կլոպը ինձ դեռ պարտք է 50 եվրո։ Մենք գրազ էինք եկել, որ երկու գոլ կխփեմ, ու նա տանուլ տվեց»,- պատմել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանը, որի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2013-15 թվականներին Կլոպի գլխավորությամբ հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Ինտեր, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Յուրգեն-Կլոպ