Մխիթարյան. «Ինտերը կլինի իմ վերջին ակումբը. Հայաստան չեմ վերադառնա»

Մխիթարյան. «Ինտերը կլինի իմ վերջին ակումբը. Հայաստան չեմ վերադառնա»

24/06/2025 - 15:46

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը La Reppublica պարբերականին տված հարցազրույցի ժամանակ խոսել է իր ապագայի մասին.

«Չեմ ցանկանում ավարտել կարիերաս ու հետո ափսոսալ, որ դա արել են շատ շուտ։ «Ինտերը» կլինի իմ վերջին ակումբը։ Չեմ ցանկանում իջեցնել նշաձողս. չեմ վերադառնա Հայաստան։

Այնպիսի ուղղությունն, ինչպիսին Սաուդյան Արաբիան է, նույնպես չի հետաքրքրում ինձ։ Ես սիրում եմ ֆուտբոլը խաղի, այլ ոչ թե փողի համար։ Ամեն առավոտ ես արթնանում եմ մարզվելու ցանկանությամբ և ուզում եմ ցույց տալ` ինչի եմ ընդունակ»,- ասել է 36-ամյա ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն մինչև 2026 թ. հունիսի 30-ը ներառյալ գործող պայմանագիր ունի «Ինտերի» հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023