Մխիթարյան. «Երբեք փողի համար չեմ խաղացել, հակառակ դեպքում` կտեղափոխվեի Ռուսաստան»
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Sport1.de պարբերականին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ երբեք որևէ ակումբ չի տեղափոխվել հանուն գումարի
– Ձեր` «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը մեծ աղմուկ բարձրացրեց։ Ձեզ մեղադրում էին, որ հանուն գումարի եք տեղափոխվել «Յունայթեդ»։
– Այդ ժամանակ շատ հիմարություններ էին խոսում։ Մենք ակումբի հետ ենք կայացրել բոլոր որոշումները։
Երբ ես լսեցի, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է իմ ծառայություններով, ցանկացա տեղափոխվել այնտեղ։ Իմ երազանքն էր օրերից մեկ օր խաղալ Անգլիայում։
Ասում են` ես «Յունայթեդ» տեղափոխվել եմ հանուն գումարի։ Հիմարություն է։ Երբեք փողի համար չեմ խաղացել, հակառակ դեպքում` կտեղափոխվեի Ռուսաստան կամ մեկ այլ տեղ։
Ես երջանիկ էի «Բորուսիայում», սակայն պահ է գալիս, երբ պետք է որոշում կայացնես այնպիսի հնարավորության շուրջ, որը կյանքում մեկ անգամ է տրվում, ինչպես նաև պետք է լսել սրտին։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2016 թ. ամռանը 42 մլն եվրոյի դիմաց «Բորուսիա Դորտմունդից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռոմա, տրանսֆերներ