Մխիթարյանն ու NFL-ի ֆուտբոլիստը մարզաշապիկներով են փոխանակվել 🎥

Մխիթարյանն ու NFL-ի ֆուտբոլիստը մարզաշապիկներով են փոխանակվել 🎥

14/06/2025 - 10:06

«Ինտերն» ԱՄՆ-ում է և պատրաստվում է աշխարհի ակումբային առաջնությանը։

Միլանյան գրանդի մարզմանը ներկա է եղել Ֆուտբոլի ազգային լիգայում (NFL) հանդես եկող «Լոս Անջելես Չարջերսի» խաղացող Քեմերոն Դիքոնը։

«Ներաձուրիի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և Դիքոնը մարզաշապիկներով են փոխանակվել։ Ֆուտբոլիստները միմյանց անվանական մարզաշապիկներ են տվել։

Հիշեցնենք, որ աշխարհի ակումբային առաջնությունը կկայանա ԱՄՆ-ում հունիսի 15-ից հուլիսի 13-ը։

«Ինտերը» մրցաշարի E խմբում է ու պայքարը կսկսի հունիսի 18-ին մեքսիկական «Մոնտերեյի» դեմ խաղում։ Ակումբը կմրցի նաև «Ուրավայի» (Ճապոնիա, հունիսի 21) և «Ռիվեր Փլեյթի» (Արգենտինա, հունիսի 26) դեմ։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023