Մխիթարյանն ու Ռոման համաձայնության են հասել
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կշարունակի պաշտպանել հռոմեական ակումբի գույները։
Ինչպես տեղեկացնուն է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «գայլերի» ղեկավարներն ու 32-ամյա կիսապաշտպանը նոր պայմանագրի հարցում հասել են համաձայնության։
Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև կկնքվի 2 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2023 թ. հունիսի 30-ը։
Հաղորդվում է, որ «Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, չնայած տարիներ առաջ «Մանչեսթեր Յունայթեդում» համատեղ աշխատանքի ժամանակ առաջացած կոնֆլիկտին, ցանկանում է պահել Մխիթարյանին։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում հանդես է գալիս 2019 թ. սեպտեմբերից, որի կազմում մինչ այժմ անցկացրել է 73 հանդիպում` դառնալով 24 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժոզե Մոուրինիո, Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո