Մխիթարյանի վնասվածքի տեսակն ու ապաքինման նախնական ժամկետը
Մխիթարյանի վնասվածքի տեսակն ու ապաքինման նախնական ժամկետը
26/10/2025 - 01:35

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրի «Նապոլի» – «Ինտեր» (3:1) խաղում վնասվածք է ստացել, հայտնում է Pazzidifanfa-ն։

36-ամյա ֆուտբոլիստն «Ինտերի» մեկնարկային կազմում էր, սակայն 32-րդ րոպեին փոխարինվել է։

Նախնական տեղեկություններով` հայ կիսապաշտպանը ձախ ազդրի վնասվածք է ստացել։ Վնասվածքի լրջությունն ավելի հստակ պարզելու համար Մխիթարյանը բուժզննում պետք է անցնի։

Նմանատիպ վնասվածքների ապաքինման համար անհրաժեշտ է նվազագույնը 2-4 շաբաթ։

Նշենք, որ Մխիթարյանի վնասվածքի մասին տեղեկություն հայտնած Pazzidifanta.com կայքն իտալացի անվանի լրագրող Ջանլուա Դի Մարցիոյի խմբագրության ներքո է։

Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025